ART Vladi MIR բրենդը ստեղծվել է 2024 թվականին: Նրկայացնում ենք ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի (1941-2020 թթ) ստեղծագործությունների կրկնօրինակ մետաքսե և շիֆոնե շարֆերը, որոնք մենք անվանում ենք կտավ/շարֆեր, քանի որ նկարչի կտավների ճիշտ կրկնօրինակներն են, նույնիսկ ստորագրությունն ենք թողնում շարֆերի վրա:
Այժմ գնորդին առաջարկում ենք կանացի և տղամարդու շարֆեր, թաշկինակ` պիջակի գրպանի համար, կանացի թևնոցներ` մեր լոգոյով պողպատե զարդով և մետաքսե թվիլիով, շապիկներ: Միայն շարֆերի 50-ից ավելի տեսակ ենք առաջարկում: Ժամանակ առ ժամանակ շարֆերի տեսականին հարստացնում է նոր ստեղծագործություններով, վարպետի շատ գործեր դեռ սպասում են իրենց հերթին:
Բրենդի ստեղծման գաղափարի հիմքում Վ. Աբրահամյանի ստեղծագործությունների միջոցով հայկական արվեստը տարածելն է: Հաճախ հարցնում են` ինչու Vladi MIR. ինձ համար այս բրենդի ստեղծումը պարզապես արվեստով ներշնչված շարֆեր արտադրելը չէր: ART Vladi MIR-ի շարֆերը նրա արվեստի գործերն են, նա է հեղինակը, ես ընդամենը «միջնորդ» եմ, իրականացնող, և ազնիվ չէր լինի, եթե նրա անվան հետ կապված չլիներ բրենդի անվանում. որոշված էր` նրա սստորագրությունը պիտի լիներ նաև բրենդի վրա: Վերցերցինք նկարչի ստորագրությունը` Vladi MIR (Վլադիմիրի աշխարհ կամ MIR` խաղաղություն) և դիմացից ավելացրեցին ART` արվեստ բառը: ART-ի վրա` նրա վրձնահարվածն է: Իսկ լոգոյի վրա նկարչի դիմանկարն է:
Ինքնատիպ լուծում էր նաև մեր բրենդի գույնի ընտրությունը` նկարչի աչքերի գույնն է, ասես նրա հայացքի ներքո է ամեն ինչ, նա մշտապես ներկա է:

Մեզ ճանաչում են նաև մեր փաթեթավորման շնորհիվ: Մեր շարֆերը գլանաձև տուբուս տուփերի մեջ են, որի դիզայնում օգտագործված է վարպետի կտավներից մեկից մի էլեմենտ:








